Փաշինյան-Ալիև հանդիպման ֆոնին՝ դավաճանական վարչախմբի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը բառաացիորեն հայտարարում է, որ Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհների վերահսկողության արտապատվիրակմանը։
Այս համատեքստում պետք է մի քանի դիտարկում անել։
Առաջին՝
դիվանագիտական լեզվից թարգմանած Սաֆարյանի ասածը նշանակում է, որ Հայաստանը հանձնում է միջանցքը, որի վերահսկողությունն ունենալու է ոչ թե Հայաստանի Հանրապետությունը՝ այլ մեկ ուրիշ սուբյեկտ։ Իշխանական տարատեսակ լոլոները չեն անցնում, որովհետտև հստակ ֆիքսվել է արտապատվիրակում տերմինը՝ այսինքն հանձնել այլոց վերահսկողությանը։
Երկրորդ՝
վերոգրյալ իրողության մասին է խոսում նաև այն, որ Փաշինյան-Աիև հանդիպումից առաջ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը բառացիորեն հայտարարեց, որ Հայաստանն այժմ ավելի ճկուն է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցում։
Երրորդ՝
ակնհայտ է, որ նախատեսվող աղետալի զիջումը վարչախումբը փորձ է անելու հայ հանրությանը ներկայացնել՝ այսպես կոչված «խաղաղության սոուսի» ներքո։ Դա կարող է կապիտալիզացվել ոչինչ չասող հայտարարության կամ դեկլարացիայի տեսքով։ Մի բան, որը օդի ու ջրի պես պետք է ներսում վարկանիշային ծայրահեղ անկում ունեցող պետական դավաճանին։
Չորրորդ՝
իրականում Հայաստանի տարածքով միջանցքի տրամադրումը, ոչ միայն չի բերելու խաղաղության՝ այլ բազմապատկելու է առկա գոյաբանական մարտահրավերները։
Հինգերորդ՝
միջանցքի հանձնումից հետո գրեթե անմիջապես կհաջորդի այսպես կոչված 300 հազար ադրբեջանցիների մուտքը Հայաստան, որը արդեն պաշտոնական պահանջ է ուղղված Հայաստանի Հանրապետությանը։
Վեցերորդ՝
շատերը գուցե և չեն պատկերացնում Հայաստանի տարածքով միջանցքի տրամադրման վտանգները, սակայն մեծ հաշվով դա Հայաստանի հարավի հանդեպ վերահսկողությունը կորցնելու իսկ հետագայում ողջ Հանրապետությունը լուծարելու սկիզբն է։
Յոթերորդ՝
այժմ արդեն ավելի ակներև է դառնում վարչախմբի կողմից թե՛ Առաքելական եկեցու և թե՛ ընդդիմադիր միավորների նկատմամբ վերջին շրջանում իրականացվող քաղաքական տեռորի և զանգվածային ձերբակալությունների մոտիվացիան։
Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ